ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Եթե ընդդիմադիրների պայքարին շարունակեք անհաղորդ մնալ՝ մենք չենք հաջողի

Եթե ընդդիմադիրների պայքարին շարունակեք անհաղորդ մնալ՝ մենք չենք հաջողի
24.02.2025 | 16:16

Երբ ինչ-որ մանր թեմայից ես գրում, պետության՝ մեր բոլորիս տան խնդիրներին չվերաբերող, լիքը մարդ է արձագանքում:

Երբ գրում ես, որ քաղաքական հայացքների. այն է՝ այս հակահայ իշխանությանը ընդդիմանալու համար քեզ հետապնդում են, շատերի պետքն էլ չի:

Ես և այլ քչերը իմ/մեր սեփական կաշվի կամ շահի համար չենք այս ամենի մեջ: Սիրելի հայրենակիցներ, եթե ես մեծ մասի պես միայն անձնական շահի հետևից վազեի, այսօր Ֆլորիդայում կամ Կալիֆորնիայում իմ սեփական ծովափնյա առանձնատան դիմաց ճոճաթոռին նստած կլինեի: Հենց վաղվանից էլ կարող եմ դա անել:

Իմ և ստացվում է նաև, որ ձեր երեխաների համար եմ մնացել ու պայքարում: Եթե շատերդ իմ և այլ ընդդիմադիրների պայքարին շարունակեք անհաղորդ մնալ, ապա մենք չենք հաջողի, մեր կյանքը անիմաստ կմաշվի, իսկ դուք էլ անհայրենիք կմնաք:

Դժվար թե այս գրառումը որևէ բան փոխի օրվա հոգսերով ապրող հայրենակիցների մոտ:

Բայց գոնե հանուն արդարության և ձեր խղճի, կրիտիկական պահերին ցույց տվեք, որ ձեզ համար միևնույնը չէ: Ախր, բոլորս էլ մահկանացու ենք, ոչ ոք դեռ չի հաջողել իր հետ այն աշխարհ ունեցվածք տանել:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 9040

Մեկնաբանություններ